Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բելառուսում ձերբակալվել է ևս երկու հազար ցուցարար

16:15, երեքշաբթի, 11 օգոստոսի, 2020 թ.
Բելառուսում ձերբակալվել է ևս երկու հազար ցուցարար

Օգոստոսի 10-ի լույս 11-ի գիշերը տեղի ունեցած բողոքի ցույցերի արդյունքում Բելառուսում ձերբակալվել է ավելի քան երկու հազար մարդ, վիրավորվել է 21 իրավապահ, հայտնում է երկրի ՆԳՆ-ը:

«Օգոստոսի 10-ի լույս 11-ի գիշերը մի շարք քաղաքներում դիտվել են քաղաքացիների հավաքաներ, որոնցից ամենամեծը` Մինսկում, Բրեստում, Մոգիլևում և Նովոպոլոտսկում: Գրանցվել են իրավապահ մարմինների հետ բացահայտ դիմակայության փաստեր, ոստիկանության աշխատակիցների վրա բազմաթիվ հարձակումներ են տեղի ունեցել, ինչպես նաև վնասվել են տրանսպորտային միջոցներ: Ներքին գործերի և ներքին զորքերի 21 զինծառայող և աշխատակից վիրավորվել են, նրանցից հինգը՝ հոսպիտալացվել»,- նշվում է հաղորդագրության մեջ:

5805 | 0
Facebook