Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը կրկին հետաձգվեց

13:55, երեքշաբթի, 11 օգոստոսի, 2020 թ.
Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը կրկին հետաձգվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ ընթացող ՀՀ երկրորդ նախագահ, «Մարտի 1»-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց:

ՊՆ Գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը չի կարողացել ներկայանալ նիստին։

Պողոսյանը դատարանին գրավոր դիմում էր ներկայացրել առ այն, որ հանկարծակի առաջացած խնդիրների պատճառով չի կարող ներկա լինել այսօրվա դատական նիստին։ Դատախազ Գևորգ Բաղդասարյանը խնդրեց անհարկի ճանաչել պաշտպանի բացակայությունը։ Ըստ նրա՝ դա պատրվակ է նիստերը ձգձգելու համար։

Հաշվի առնելով Միհրան Պողոսյանի բացակայությունը և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանի արձակուրդ մեկնելու հանգամանքը` դատարանը նիստը հետաձգեց մինչև սեպտեմբերի 8-ը՝ ժամը 13։00-ն։

3107 | 1
Facebook