Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 27 սեպտեմբերի, 2020 թ.

Միջազգային

Ավստրիայի նախագահը չի շնորհավորի Լուկաշենկոյին՝ հաղթանակի կապակցությամբ

14:50, երեքշաբթի, 11 օգոստոսի, 2020 թ.
Ավստրիայի նախագահը չի շնորհավորի Լուկաշենկոյին՝ հաղթանակի կապակցությամբ

Ավստրիայի դաշնային նախագահ Ալեքսանդեր Վան դեր Բելլենը չի շնորհավորի Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին` նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ, գրում է РИА Новости-ն՝ հղում անելով Ավստրիայի նախագահի մամուլի քարտուղար Ռեյնհարդ Պիկլ-Հերքին:

«Ավստրիայի դաշնային նախագահը շնորհավորական հեռագիր չի ուղարկի»,- ասել է նախագահի մամուլի քարտուղարը։ Հեռագիր չուղարկելու պատճառները չեն նշվում։

Ավելի վաղ, Լուկաշենկոյին տարած հաղթանակի կապակցությամբ շնորհավորել էին մի շարք օտարերկրյա առաջնորդներ, այդ թվում՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

| | |
2413 | 0
Facebook