Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Համաշխարհային բանկը կորոնավիրուսի դեմ պայքարին կհատկացնի մինչև 160 միլիարդ դոլար

23:45, երեքշաբթի, 11 օգոստոսի, 2020 թ.
Համաշխարհային բանկը կորոնավիրուսի դեմ պայքարին կհատկացնի մինչև 160 միլիարդ դոլար

Համաշխարհային բանկը մտադիր է մինչև 2021 թվականի հունիսի 30-ը կորոնավիրուսի հետևանքների դեմ պայքարի համար հատկացնել մինչև 160 միլիարդ դոլար։ 2020 ֆինանսական տարում Համաշխարհային բանկը կորոնավիրուսային իրավիճակի հետ կապված օգնության համար ուղղել է ընդհանուր առմամբ 21 միլիարդ դոլար, գրում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով բանկի հայտարարությանը։ «Քանի որ զարգացող երկրները բախվում են աննախադեպ բժշկական, սոցիալական և տնտեսական ճգնաժամին, որը սպառնում է տասնամյակների ընթացքում գրանցված զարգացմանը և միլիոնավոր մարդկանց մատնում է աղքատության, ապա Համաշխարհային բանկի առաքելությունը շարունակում է մնալ արդիական, քան երբևէ: Մենք շարունակում ենք մեր աշխատանքը եկամտային ցածր մակարդակ ունեցող երկրներին տրամադրած օգնության ավելացման ուղղությամբ և ռեսուրսները ուղղում ենք անկայունությունից, կոնֆլիկտից և բռնությունից տուժած երկրներին»,- նշել է Համաշխարհային բանկի նախագահ Դևիդ Մելփասը։

10241 | 0
Facebook