Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սվետլանա Տիխանովսկայան խոսել է Բելառուսը լքելու իր որոշման մասին

12:45, երեքշաբթի, 11 օգոստոսի, 2020 թ.
Սվետլանա Տիխանովսկայան խոսել է Բելառուսը լքելու իր որոշման մասին

Ինչպես արդեն հայտնել էինք՝ Բելառուսի նախագահական ընտրություններում ընդդիմության թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան այսօր հեռացել է Բելառուսից։ Նա այժմ գտնվում է Լիտվայում։ Տիխանովսկայան տեսանյութ է հրապարակել Youtube-ում՝ անրադառնալով իր՝ երկիրը լքելու որոշմանը։ Համացանցի օգտատերերը կարծիք են հայտնել, որ ոչ ոք չի կարող պատկերացնել, թե ինչ ճնշումների է նա ենթարկվել՝ նման քայլի գնալու համար։
     «Ինձ թվում էր, թե ես կոփված եմ ու կդիմանամ ամեն ինչի, սակայն ես, երևի, մնացել եմ այն թույլ կնոջ կերպարում, ինչպիսին եղել եմ հենց սկզբից։ Ես ինձ համար շատ դժվար որոշում եմ կայացրել, ես այդ որոշումը կայացրել եմ ինքնուրույն, ո՛չ ընկերներս, ո՛չ հարազատներս ու ո՛չ նախընտրական շտաբը որևէ կերպ չեն ազդել իմ որոշման վրա»,- նշում է Տիխանովսկայան։

Սվետլանա Տիխանովսկայան խոսել է Բելառուսը լքելու իր որոշման մասին
8534 | 1
Facebook