Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մանե Թանդիլյանն առաջարկությամբ դիմել է ՀՀ վարչապետին

15:20, երեքշաբթի, 11 օգոստոսի, 2020 թ.
Մանե Թանդիլյանն առաջարկությամբ դիմել է ՀՀ վարչապետին

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն առաջարկությամբ դիմել է ՀՀ վարչապետին՝ հանգստայն ուղեգրեր տրամադրել բոլոր այն բուժաշխատողներին, ովքեր այս ժամանակահատվածում ներգրավված են եղել համավարակի դեմ պայքարում և հավատարիմ մնալով Հիպոկրատի երդմանը՝ շարունակում են անձնվեր կատարել իրենց աշխատանքը։

«Առաջարկի հիմնավորումը կայանում է նրանում, որ այս ժամանակահատվածում բուժաշխատողներն աշխատել են գերծանրաբեռնված և անկանոն գրաֆիկով, իսկ առաջարկի նպատակն իրենից ներկայացնում է սոցիալ-հոգեբանական մոտեցում՝ կարևորելով բուժաշխատողների առողջ կյանքը, որը հնարավորություն կտա նրանց վերականգնել իրենց առողջությունը և խթան կլինի՝ շարունակելու իրենց գործունեությունը։

Այս առաջարկը կյանքի կոչելով ոչ միայն կարևորվում է բուժաշխատողների կյանքն ու առողջությունը, այլև, խթանում է Հայսատանի Հանրապետությունում գործող հյուրանոցային բիզնեսի գործունեությանը, որոնք կորոնավիրուսի տարածման հետևանքով զբոսաշրջության կտրուկ անկման պատճառով լուրջ խնդրի առաջ են կանգնել և գտնվում են կաթվածահար վիճակում»,- ասված է ԼՀԿ-ի տարածած հաղորդագրությունում:

5166 | 0
Facebook