Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Նա բոլորիս խայտառակեց». Տիգրան Խզմալյան

13:40, երեքշաբթի, 11 օգոստոսի, 2020 թ.
«Նա բոլորիս խայտառակեց». Տիգրան Խզմալյան

Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մահ և մահակներ՝ ընդդեմ կյանքի ու բողոքի։ Մեզ այս ամենը վաղուց է ծանոթ։ Սակայն մեր շարքերից, մեր ձեռքերից, մեր ձայներից իշխանություն ստանալուց հետո 2 տարի և 2 ամիս անց Փաշինյանն անցավ մահակների ու մահի կողմը։ Շնորհավորելով դահիճ բռնապետին՝ Փաշինյանը ոչ միայն թշնամացավ այս միլիոնավոր ազնիվ ու ազատատենչ մարդկանց հետ, նա մեզ բոլորիս խայտառակեց ու դարձրեց ազատության թշնամի։ Այս օրերին ստանում եմ բազմաթիվ հարցեր Բելառուսից, Ռուսաստանից, Ուկրաինայից. դեռևս երեկ մեզ համակրող մարդիկ ցավով ու վրդովմունքով ասում են, որ ապշած են ու հիասթափված Փաշինյանից և հետևաբար ողջ, այսպես կոչված, «հայկական հեղափոխությունից»։ Թավիշն իրականում խոզի կաշի դուրս եկավ։ Ամոթ»։

9189 | 3
Facebook