Խնդրում ենք սպասել...

Միջազգային

#Apple-ի գործադիր տնօրենը միացել է միլիարդատերերի ակումբին․ #Bloomberg

14:10, երեքշաբթի, 11 օգոստոսի, 2020 թ.
#Apple-ի գործադիր տնօրենը միացել է միլիարդատերերի ակումբին․ #Bloomberg

Apple-ի գործադիր տնօրեն Թիմ Քուքը միացել է միլիարդատերերի ակումբին, գրում է Bloomberg-ը։

«Քուքը միացել է ամենաէլիտար գործադիր տնօրենների ակումբին, ով չի հիմնել ընկերությունը։ Քուքի անձնական կարողությունը գերազանցել է 1 միլիարդ դոլարը»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Apple-ը դարձել է առաջին ընկերությունը, որը գնահատվել է 2 տրիլիոն դոլար: Apple-ի շուկայական արժեքը նախորդ շաբաթ բարձրացել է գրեթե 5%-ով՝ շուկայական արժեքը հասցնելով գրեթե 2 տրիլիոն դոլարի:

Գործակալության տվյալներով՝ Քուքին է պատկանում Apple-ի 848 հազար բաժնետոմս (բոլոր բաժնետոմսերի ընդհանուր թվի 0,02%-ը), որի արժեքը մոտ 375 միլիոն դոլար է: Ընկերության արժեթղթերը տարվա սկզբից 1,5 անգամ թանկացել են, իսկ օգոստոսի 7-ին՝ սակարկությունների ընթացքում, մեկ բաժնետոմսի գինը կազմել է 444.45 դոլար:

8739 | 0
Facebook