«Սորոսը գործում է իր անունից, ԱՄՆ-ի անունից չի գործում»,- «Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում ասել է Ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը։
Նրա խոսքով` այն կազմակերպությունները, որոնց Ջորջ Սորոսը ֆինանսավորում է, պատասխանատու են իրենց ղեկավարությանը. «ԱՄՆ կառավարությունից հրամաններ չեն ստանում, դա հաստատ է։ Մարդիկ չպետք հավատան նրան, որ Սորոսն ԱՄՆ պաշտոնական քաղաքականությունն է ներկայացնում։ Այս հարցի շուրջ նաև ԱՄՆ-ում շատ բանավեճեր կան: Մարդիկ կարող են Սորոսի կազմակերպությանը վերաբերվել այնպես, ինչպես ցանկանում են, բայց այն ԱՄՆ կառավարությունից չի ստացել որևէ թույլտվություն և լեգիտիմություն»,- ասել է Բոլթոնը:
Մանրամասները` տեսանյութում: