Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԵՄ-ն քննադատում է Լուկաշենկոյին ու պահանջում ազատել ձերբակալվածներին

19:40, երկուշաբթի, 10 օգոստոսի, 2020 թ.
ԵՄ-ն քննադատում է Լուկաշենկոյին ու պահանջում ազատել ձերբակալվածներին

Եվրոխորհրդի նախագահ Շառլ Միշելը քննադատել է բելառուսական ուժայինների գործողությունները փողոց դուրս եկած մարդկանց նկատմամբ: «Ցուցարարների հանդեպ բռնությունը պատասխան չէ: Խոսքի ազատությունը, հավաքների ազատությունը մարդու հիմնարար իրավունքներն են և դրանք պետք է պահպանվեն»,- հայտարարել է նա թուիթերյան իր էջում:

Իրենց հերթին քննադատական խոսք են հնչեցրել նաև ԵՄ արտաքին հարաբերությունների հարցերով բարձրագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը և ԵՄ հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեին՝ ընդգծելով, որ ընտրությունների հաջորդած գիշերը մթագնել է անհամաչափ ու անընդունելի ուժի կիրառմամբ: «Մենք դատապարտում ենք բռնությունը և կոչ անում անհապաղ ազատ արձակել անցած գիշեր ձերբակալվածներին»,- հայտարարել են նրանք:

Նրանք նաև շեշտել են՝ միայն մարդու իրավունքներին հետևելը, ժողովրդավարությունը, ազատությունը, արդար ընտրություններն են երաշխավորում Բելառուսի կայունությունն ու ինքնավարությունը:

5201 | 0
Facebook