Սուրբ Սոֆիայի տաճարում մզկիթի բացման օրը կարող է նոր դրամայով ավարտվել, գրում է ahvalnews.com կայքը։ Թուրքիայի տարածքում գտնվող Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու արարողության օրը գրեթե 3000 մարդ կորոնավիրուսով է հիվանդացել՝ հղում անելով Թուրքիայի առաջատար համալսարաններից մեկի հանրային առողջության գծով փորձագետ, դոցենտ Սարփ Ուների հայտարարությանը։
«Պարզ հաշվարկը ցույց է տալիս, որ մզկիթի ներսում գտնվել է մոտ 1000 հիվանդ։ Հաշվի առնելով հիվանդության փոխանցման արագությունը, ապա այդ հիվանդները 2000-ից 3000 այլ մարդու վարակած կլինեն։ Վստահ եմ, որ այս միջոցառումը Ստամբուլում կորոնավիրուսի վարակակիրների թիվը կավելացնի»,- նշել է Սարփ Ուները։