Բելառուսում ինտերնետն անջատված է ոչ թե իշխանությունների պատվերով, այլ՝ «դրսից»: Այս մասին հայտարարել է նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, գրում է БелТА-ն: «Ինչ-որ մեկն իր տեղում չի նստում, կոչ են անում գուրս գալ փողոց: Նույնիսկ արտասահմանից, նրանք անջատում են ինտերնետը՝ բնակչության շրջանում դժգոհություն առաջացնելու համար: Այժմ մեր մասնագետները պարզում են, թե որտեղից է այդ արգելափակումը: Եթե ինտերնետը լավ չի աշխատում, ապա սա մեր նախաձեռնությունը չէ, այլ դրից է»,- նշել է Լուկաշենկոն:
Հիշեցնենք, որ Բելառուսում ինտերնետի հետ կապված ավելի վաղ խնդիրներ էին սկսվել: Բելառուսի խոշորագույն ինտերնետ-օպերատոր «Белтелеком»-ը հայտարարել է «արտաքին կապուղիների հետ կապված խնդիրների մասին»: