Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Զարմացնում է, երբ խոսվում է միայն գիշերային ժամերին չաղմկելու մասին». Հակոբ Բադալյան

03:05, երեքշաբթի, 11 օգոստոսի, 2020 թ.
«Զարմացնում է, երբ խոսվում է միայն գիշերային ժամերին չաղմկելու մասին». Հակոբ Բադալյան

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ինձ զարմացնում է, երբ հրավառության հարցերը քննարկելիս խոսվում է գիշերային ուշ ժամերին անթույլատրելիության մասին: Իբր ոչ ուշ գիշերային ժամերին դա նորմալ է: Այսինքն, խնդիր դիտվում է միայն աղմուկը: Իսկ սխալի դեպքում այլ վտանգնե՞րը: Անկեղծ ասեմ, չեմ պատկերացրել դա, մինչև տարիներ առաջ չեմ առնչվել դրան, երբ ձեռքիս մեջ պայթեց հրավառության էդ ձողը՝ ըստ ամենայնի, խոնավացած լինելու հետևանքով: Դրանից հետո հասկացա, թե դա ինչքան վտանգավոր կարող է լինել թե՛ պահողի, թե՛ շրջապատի մարդկանց համար՝ անկախ քո կամքից: Ասենք, կարող է լինել անորակ արտադրանք և դառնալ սարսափելի հետևանքի պատճառ: Ու ինձ զարմացնում է, երբ խոսվում է ոչ թե ազատ վաճառքն իսպառ արգելելու և հատուկ արտոնագրով միայն հրավառություն թույլ տալու մասին, այլ ընդամենը գիշերային ժամերին չաղմկելու մասին»:

3524 | 0
Facebook