Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բեյրութի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 200-ի․ #BBC

16:35, երկուշաբթի, 10 օգոստոսի, 2020 թ.
Բեյրութի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 200-ի․ #BBC

Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է ավելի քան 200 մարդ, հայտարարել է Լիբանանի նահանգապետ Մարվան Աբբուդը, գրում է BBC-ն։ Աբբուդի խոսքով` կան տասնյակ անհայտ կորածներ, այդ թվում օտարերկրյա քաղաքացիներ։ Լիբանանի բանակը Բեյրութի նավահանգստում դադարեցրել է փրկարարական գործողությունների փուլը, որտեղ տեղի էր ունեցել պայթյունը:
     Նախօրեին՝ դոնոր երկրների միջազգային համաժողովը, որն անցկացվել է Ֆրանսիայի նախագահ Մանուել Մակրոնի ղեկավարմամբ, 252․7 միլիոն եվրո է հավաքել մարդասիրական ճգնաժամում հայտնված Լիբանանին օգնելու համար։

6266 | 0
Facebook