Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ՍԱՏՄ-ն հայտնաբերել է զանգվածային միջոցառումների արգելքի խախտումներ

10:20, երկուշաբթի, 10 օգոստոսի, 2020 թ.
ՍԱՏՄ-ն հայտնաբերել է զանգվածային միջոցառումների արգելքի խախտումներ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կիրակնօրյա ուժեղացված ստուգայցեր է անցկացրել Երևանում և մարզերում, որոնք փաստել են, թե նախկինում գրանցված խնդիրներն էականորեն նվազում են։ Այս մասին տեղեկացրին ՀՀ կառավարությունից։

«Հանգստյան օրերին խստացված վերահսկողական աշխատանքներ հաճախ են տարվում և ամեն հաջորդ դիտարկումը փաստում է` նախկինում գրանցված խնդիրներն էականորեն նվազում են։

Թե մայրաքաղաքի, թե մարզերի սննդի շղթայի կազմակերպությունների մշտադիտարկումների ժամանակ խնդիրներ հայտնաբերվել են: Սրճարաններում, հանրային սննդի այլ օբյեկտներում հիմնականում խախտված են եղել ախտահանման ու ջերմաչափման գրանցամատյանները ճշգրտորեն լրացնելու պահանջները. տնտեսվարողները վստահեցնում են, որ ախտահանումն արվում է ըստ պատշաճի, սակայն գրանցամատյանների լրացման հարցում որոշ անփութություն նկատվում է:

2632 | 0
Facebook