Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 30 սեպտեմբերի, 2020 թ.

Համացանց

«Բոլոր նախկին կոռուպցիոներները գիտեն, որ առայժմ չեն նստելու». Դանիել Իոաննիսյան

02:10, երկուշաբթի, 10 օգոստոսի, 2020 թ.
«Բոլոր նախկին կոռուպցիոներները գիտեն, որ առայժմ չեն նստելու». Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, ծրագրերի համակարգող, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկ դատարանը հրաժարվեց ՀՔԾ-ի միջնորդությամբ կալանավորել Ռոբերտ Նազարյանին։

Հայաստանի բոլոր նախկին կոռուպցիոներներն արդեն գիտեն, որ դատարաններից ինդուլգենցիա ունեն... Գիտեն, որ առայժմ չեն նստելու։

Նախկին կոռուպցիոներներն այլևս շահագրգռված չեն թալանը վերադարձնելու ու քննության հետ համագործակցելու՝ ավելի խոշոր ձկների բացահայտման համար։

Եվ սա արդյունք է նրա, որ դատական համակարգի մեծ մասն սպասարկում է նախկին կոռուպցիոն իշխանության շահերն ու փորձում խոչընդոտել կոռուպցիայի դեմ պայքարը (այդ դատավորներն ուզում են կոռումպացված երկրի դատավոր լինեն)։

Իսկ դա, իր հերթին, արդյունք է նրա, որ իշխանությունները տանուլ տվեցին (ավելի ճիշտ՝ խոստացան ու չարեցին) դատավորների վեթինգը»։

| | |
4162 | 1
Facebook
COMMENT.am