Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Բելառուսում նախագահական ընտրություններ են

10:20, կիրակի, 09 օգոստոսի, 2020 թ.
Բելառուսում նախագահական ընտրություններ են

Այսօր՝ օգոստոսի 9-ին, ընթանում են Բելառուսի նախագահի ընտրությունները, հաղորդում է ԲԵԼՏԱ-ն։

Ընտրությունները կհամարվեն կայացած, եթե քվեարկությանը մասնակցի գրանցված ընտրողների կեսից ավելին։ Երկրի ղեկավարը կընտրվի, եթե ընտրողների կեսից ավելին քվեարկի թեկնածուի օգտին։

Հինգ մարդ գրանցվել է որպես նախագահի թեկնածու՝ Անդրեյ Դմիտրիևը, Աննա Կանոպացկայան, Ալեքսանդր Լուկաշենկոն, Սվետլանա Տիխանովսկայան և Սերգեյ Չերեչենը։ ԿԸՀ-ում ձևավորվել է 153 տարածաշրջանային և 5723 տեղական ընտրահանձնաժողով։ Ձևավորվել է քվեարկության համար 5767 տեղամաս, այդ թվում՝ հանգստյան տներում, հիվադանոցներում և այլ վայրերում, 13-ը՝ զորամասերում, 44-ը՝ Բելառուսի սահմաններից դուրս։ Ընտրություններին կարող է մասնակցել 6 836 585 մարդ,

ընթացքին կհետևի 248 միջազգային և շուրջ 50 հազար ազգային դիտորդական ընկերություն և անհատ։

6145 | 0
Facebook