Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Այո՛, վռնդեք ինձ, դրա մեջ որևէ ամոթալի բան չկա,». Ալեն Սիմոնյան

19:30, շաբաթ, 08 օգոստոսի, 2020 թ.
«Այո՛, վռնդեք ինձ, դրա մեջ որևէ ամոթալի բան չկա,». Ալեն Սիմոնյան

ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն, այսօր, ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել է նաև իր անձին առնչվող վերջին «բամբասանքին». «Ասում են, թե ինձ ինչ-որ խանութից վռնդել են, ես էլ ասել եմ՝ «տեղը չե՞ք բերում»... Ասեմ, որ շատ ճիշտ նկատառում է. հարգելի սրճարանների, խանութների, այլ հիմնարկների սեփականատերեր, աշխատակիցներ. եթե կտեսնեք, որ ես, կամ իմ գործընկներից որևէ մեկը կանոնները խախտելով, առանց դիմակ, կմտնենք որևէ խանութ, այո՛, վռնդեք ինձ, դրա մեջ որևէ ամոթալի բան չկա, բայց ինձ որևէ տեղից չեն վռնդել»,- շեշտեց Ա. Սիմոնյանը՝ ընդգծելով, որ այս ամենը կապված է իր քաղաքական գործունեության հետ:

Հիշեցնենք՝ «ՎԵՏՕ» նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Ալեն Սիմոնյանին վռնդել են Մաշտոցի պողոտայի «Ուրարտու» խանութից դիմակ չունենալու պատճառով:

8563 | 0
Facebook