Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 23 սեպտեմբերի, 2020 թ.

Իրադարձություններ

Գիշերը հարձակվել են Երևանի քաղաքապետարանի վրա, կոտրել պատուհանները

16:15, շաբաթ, 08 օգոստոսի, 2020 թ.
Գիշերը հարձակվել են Երևանի քաղաքապետարանի վրա, կոտրել պատուհանները

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ երեկ՝ օգոստոսի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03։55-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արգիշտի 1 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետարանի վրա հարձակում է տեղի ունեցել, ինչի հետևանքով կոտրվել են պատուհանները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ դեպքի վայր կժամանեին ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի ծառայողները, հերթական ահազանգն է ստացվում այս անգամ քաղաքապետարանում ծառայություն կատարող ոստիկանից, ով հայտնում է, որ մի քաղաքացի ոչ ադեկվատ վիճակում կոտրում է քաղաքպետարանի պատուհանները։ ՊՊԾ գնդի ծառայողները Երևանի քաղաքապետարանի մոտից գույքը դիտավորությամբ վնասելու կասկածանքով ոստիկանության կենտրոնական բաժին են բերման ենթարկում Երևանի բնակիչ՝ 42-ամյա Ս. Կ-ին։ Փաստի առթւվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում, նշանակվել է փորձաքննություն, վնասի չափը պարզվում է։

| | |
4075 | 0
Facebook