Իտալիայում արձանագրվել է մեկ օրվա կտրվածքով նոր տեսակի կորոնավիրուսով վարակման դեպքերի 38%-ով ավելացում, գրում է The Guardian-ը: Նախորդ օրը երկրում արձանագրվել է հիվանդության 552 նոր դեպք: Առավել մեծ թվով վարակակիրներ հայտնաբերվել են երկրի հյուսիս-արևելյան հատվածում գտնվող Վենետոյում՝ 183 դեպք:
Վենետոյի նահանգապետ Լուկա Զայան հայտնել է, որ վարակակիրները վերադարձել են հանգստից՝ Իսպանիայից, Պերուից, Մալթայից, Խորվաթիայից և Հունաստանից: