Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 23 սեպտեմբերի, 2020 թ.

Միջազգային

Բեյրութի պայթյունի հետևանքով ավելի քան 60 մարդ անհետ կորած է համարվում

15:35, շաբաթ, 08 օգոստոսի, 2020 թ.
Բեյրութի պայթյունի հետևանքով ավելի քան 60 մարդ անհետ կորած է համարվում

Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ Բեյրութի նավահանգստում պայթյունից հետո ավելի քան 60 մարդ անհետ կորած է համարվում, հայտնում է Agence France-Presse-ը:
     «Զոհերի թիվը հասել է 154-ի, որոնցից 25-ի ինքնությունը դեռևս պարզված չէ։ Բացի այդ, 60 մարդ անհետ կորած է համարվում»,- ասել է առողջապահության նախարարը։

| | |
4813 | 0
Facebook
COMMENT.am