Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Հեռավար կրթությունն անարդյունավետ միֆ էր». Վահրամ Թոքմաջյան

13:50, շաբաթ, 08 օգոստոսի, 2020 թ.
«Հեռավար կրթությունն անարդյունավետ միֆ էր». Վահրամ Թոքմաջյան

Պատմաբան Վահրամ Թոքմաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ուրախ եմ, որ կառավարությունը քննարկում է դպրոցների վերաբացման տարբերակները։ Հեռավար կրթությունը պարզապես անարդյունավետ միֆ էր և մեծագույն գլխացավանք ուսուցիչների, ծնողների համար։
     Բայց կան մի քանի հարցեր, որոնց շուրջ քննարկումներ չտեսա.

  • Կառավարությունը հատկացնելո՞ւ է միջոցներ ուսուցիչների, սպասարկող անձնակազմի և սովորողների պարբերաբար թեստավորման համար։
  • Դասարանների հնարավոր քանակի կրճատման և ժամերի ավելացման պարագայում ուսուցիչները վճարվելո՞ւ են։
  • Տարվելո՞ւ է սոցիալ-հոգեբանական աշխատանք (արդեն չի տարվել ու բավականին ուշացել ենք)։
  • Դպրոցների հնարավորությունների, կարիքների պատշաճ գնահատում տեղի ունեցե՞լ է։
  • Հատկացվելո՞ւ են լրացուցիչ միջոցներ ախտահանիչ ու կանխարգելիչ պարագաների համար։
  • Բնական, շենքային պայմաններից դուրս միջավայրը դիտարկվելո՞ւ է որպես հնարավոր կրթական միջավայր»:
2979 | 0
Facebook