Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Լիբանանում կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է

10:50, շաբաթ, 08 օգոստոսի, 2020 թ.
Լիբանանում կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է

Անցած մեկ օրվա ընթացքում Լիբանանում գրանցվել է կորոնավիրուսի համավարակի առնվազն 279 նոր դեպք, վարակակիրների ընդհանուր թիվը հասել է 5 951-ի, հայտնում է Al Arabiya հեռուստաալիքը:
     Նշվում է, որ սա երկրում համաճարակի բռնկվելուց ի վեր վարակվածների թվի առավելագույն օրական աճն է: Ապաքինված հիվանդների ընդհանուր թիվը կազմել է 2 042 մարդ, մահացել է 70 հիվանդ:
     Ինչպես նշել է Ռաֆիկ Հարիրի անվան համալսարանի հիվանդանոցի տնօրեն Ֆիրաս Աբիադը, մոտ ապագայում վարակակիրների թիվը կավելանա:

4941 | 0
Facebook