Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Որոշ մարդիկ ազատությունը շփոթել են սանձարձակության հետ». Նորայր Նորիկյան

03:20, կիրակի, 09 օգոստոսի, 2020 թ.
«Որոշ մարդիկ ազատությունը շփոթել են սանձարձակության հետ». Նորայր Նորիկյան

Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եթե Նիկոլ Փաշինյանը կարողանա լուծել ընդամենը մեկ հարց, այն է՝ սոցիալական ցանցերում ֆեյքերի գործունեության դադարեցման և դրանցից շատերի իրական տերերի պատասխանատվության հարցը, միաժամանակ ձեռնարկի իրական քայլեր՝ այս չարության, ատելության խոսքը, անհանդուրժողականությունը Հայաստանից վերացնելու համար, ինքս կհամարեմ, որ նա իրականացրել է երկրորդ հեղափոխությունը:

Ամոթ ու զզվելի է արդեն այս ֆեյքային իրականությունը:
     Որոշ մարդիկ ազատությունը շփոթել են սանձարձակության հետ, ազատ խոսքը՝ հայհոյանքի հետ:
     Այսպես ոչ մի տեղ չեն գնում, այսպես գնում են աղբանոց...»:

6705 | 0
Facebook