Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 23 սեպտեմբերի, 2020 թ.

Համացանց

«Քառօրյայի նահատակների հոգիները սպասում են քո դատին». Արտակ Գալստյան

11:15, շաբաթ, 08 օգոստոսի, 2020 թ.
«Քառօրյայի նահատակների հոգիները սպասում են քո դատին». Արտակ Գալստյան

Իրավապաշտպան Արտակ Գալստյանը ֆեսբուքյան իր էջում գրել է. «Լսեցի Սերժի հարցազրույցը ապրիլյան քառօրյայի մասին, որտեղ ամեն ինչ ներկայացնում էր դրական և հաղթական լույսի ներքո:
     Ըստ նրա՝ բանակը շատ արագ անցավ պաշտպանության և ուժգին հակահարված տվեց և հակառակորդը ընկրկեց:
     Տարօրինակ է, որ երկրի գլխավոր գերագույն հրամանատարը օգտագործում է այս բառերը, ընդհանրապես սահմանադրությամբ բանակի գործառույթը հենց երկրի սահմանների պաշտպանությունն է և դրան բանակը ոչ թե պետք է շատ արագ անցներ, այլ ի սկզբանե պետք է պատրաստ լիներ:
     Քառօրյան ցույց տվեց, որ 2016-ին բանակը պատրաստ չէր երկրի սահմանների պաշտպանությանը, քանի որ թալանված ու հյուծված էր, հենց իր իսկ ղեկավարների կողմից:
     Սերժը մի բանում է ճիշտ, քառօրյայում կար հաղթանակ, բայց դա բանակի հաղթանակը չէր, այլ հայ զինվորի, որը առաջին հերթին հաղթեց հենց իր ղեկավարությանը, ձախողեց նրանց ծրագիրը, որի արդյունքում էլ ձախողվեց նաև ազերիներինը:
     Իսկ ինչ վերաբերվում է նրան, որ Սերժը թաքցնելու ոչինչ չունի, ապա ընդամենը մեկ հարց կուղղեմ նրան, եթե թաքցնելու ոչինչ չունեիր, ապա ի՞նչու առանց հարուցված քրեական գործի, միայն Խաչատուրովի թափթփուկ ֆինանսիստի ուղղորդված մի ցուցմունքի հիմքով երկու տարի ինձ պահեցիր բանտում:
     Մի բանում էլ է ճիշտ Սերժը, քառօրյայի մասին ոչ միայն դեռ կխոսենք, այլ նաև կտանք գնահատական և այն դեռ կունենա հետևանքներ ՀՀ նախկին ղեկավարների համար:
     Հավատա Սերժ, ինչպես ավարտվեց ձեր իշխանությունը, այնպես էլ կգա մի օր և կավարտվի թավիշ կոչվող քաղցկեղը, որը քայքայում է երկիրը:
     Այդժամ իրոք կխոսես, բայց դատարանում, արդար և անաչառ դատարանի առջև, որպես ամբաստանյալ կանգնած:
     Իսկ հիմա առողջություն եմ մաղթում քեզ, որ հասնես այդ օրվան, Քառօրյայի նահատակների հոգիները սպասում են քո դատին»:

| | |
4469 | 2
Facebook
COMMENT.am