Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Կրակոցներ Երևանում. բերման ենթարկվածը հայտնել է, որ կրակողն ինքը չի եղել

09:40, շաբաթ, 08 օգոստոսի, 2020 թ.
Կրակոցներ Երևանում. բերման ենթարկվածը հայտնել է, որ կրակողն ինքը չի եղել

Այսօր՝ օգոստոսի 7-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Այս մասին հաղորդում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը:

Ժամը 00:30-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Դանիել Վարուժան փողոցում կրակոցներ են հնչում: Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիով խումբը՝ օրվա պատասխանատուի գլխավորությամբ:
     Ոստիկանները պարզել են, որ նշված փողոցի սեփական տներից մեկի բնակիչ, 38-ամյա Հ. Ն.-ն, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, իրեն ամրակցված որսորդական հրացանից մի քանի անգամ կրակոցներ է արձակել, սակայն ոստիկանության Մալաթիայի բաժնում վերջինս հայտնել է, որ ինքը կրակոցներ չի արձակել:

Փաստի առթիվ ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

3484 | 0
Facebook