Խնդրում ենք սպասել...

Համացանց

«1921-ի Մոսկվայի չարաբաստիկ պայմանագիրը 1925-ից հետո փաստացի գոյություն չի ունեցել». Ռուբեն Շուխյան

02:05, կիրակի, 09 օգոստոսի, 2020 թ.
«1921-ի Մոսկվայի չարաբաստիկ պայմանագիրը 1925-ից հետո փաստացի գոյություն չի ունեցել». Ռուբեն Շուխյան

Պատմաբան Ռուբեն Շուխյանը սոցկայքի իր էջում գրել է. «Իսկ գիտե՞ք, որ 1921-ի Մոսկվայի չարաբաստիկ պայմանագիրը 1925-ից հետո փաստացի ընդհանրապես արդեն գոյություն չի ունեցել:

Ուրեմն այսպես. 1921-ի Մոսկվայի պայմանագիրը ստորագրվել է, ուշադրություն (!), չճանաչված Սովետական Ռուսաստանի բոլշևիկյան կառավարության (որի կազմի մեջ Հայաստանն ընդհանրապես չէր մտնում) և Թուրքիայի քեմալական շարժման (!), այլ ոչ թե պետության, միջև: Ըստ Արա Պապյանի՝ դա ընդամենը երկու խռովարար շարժումների միջև ժամանակին կնքված ԳՈՐԾԱՐՔ էր, ոչ ավելին:

Անցնենք առաջ. ԽՍՀՄ-ը ստեղծվել է և Սովետական Հայաստանն էլ նրա կազմի մեջ է մտել միայն 1922-ի դեկտեմբերի 30-ին, իսկ Թուրքիայի հանրապետությունը հռչակվել է 1923-ի հոկտեմբերի 2-ին: Երկու ՆՈՐ պետությունների (ԽՍՀՄ և Թուրքիա) միջև ՆՈՐ (բնականաբար՝ չեղարկելով հինը, արդեն ոչ իրավական դարձած Մոսկվայինը) պաշտոնական պայմանագիր է կնքվել արդեն 1925-ի դեկտեմբերի 17-ին Փարիզում, այն ստորագրել են ԽՍՀՄ և Թուրքիայի արտգործնախարարներ Չիչերինը և Ռյուշտու բեյը:

Դրանից հետո, 1945-ի մարտի 19-ին ԽՍՀՄ-ը պաշտոնապես չեղարկել (!)՝ դենոնսացիայի է ենթարկել 1925-ի դեկտեմբերի 17-ի սովետա-թուրքական միջպետական պայմանագիրը, որն այդ պահին միակ նման իրավական պայմանագիրն էր հանդիսանում: Այսպիսով, Մոսկվայի պայմանագիրը, բոլոր տեսանկյուններից ելնելով՝ փաստացի ընդհանրապես որպես այդպիսին գոյություն չունի 1925-ի դեկտեմբերից սկսած»:

11186 | 1
Facebook