Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Հ1-ին ցուցո՞ւմ է տրված Ամուլսարի թեման չլուսաբանել». Արման Ղարիբյան

21:20, շաբաթ, 08 օգոստոսի, 2020 թ.
«Հ1-ին ցուցո՞ւմ է տրված Ամուլսարի թեման չլուսաբանել». Արման Ղարիբյան

«Իրավունքի ուժը» ՀԿ համահիմնադիր Արման Ղարիբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հ1-ի լուրերն եմ նայում՝ օգոստոսի 6-ի և 7-ի։ Թեև ողջ օրը հանրության զգալի մասը հետևում էր, թե ինչ է կատարվում Ամուլսարում (դա են վկայում ուղիղ եթերների դիտումները), ոչ մի բառ այդ մասին չհաղորդվեց Հանրային հեռուստաընկերության եթերից օգոստոսի 7-ի թողարկման մեջ։ Իսկ օգոստոսի 6-ի թողարկման մեջ ընդամենը 30 վայրկյանում հաղորդավարը կարդաց, որ բողոքի ակցիա է եղել կառավարության շենքի մոտ, ակցիայի մասնակիցներին բերման են ենթարկել։ Անգամ տեսանյութ չունեին, ֆեյսբուքում հրապարակված լուսանկարների վրա էին կառուցել խոսքը։ Հ1-ի լրագրողները անցած 2 օրերին չեն եղել Ջերմուկում, չեն լուսաբանել ոստիկանության կողմից ուժի կիրառումը։

Հիմա հարց․ ցուցո՞ւմ է տրված Ամուլսարի թեման չլուսաբանել, թե՞ Հ1-ի ղեկավար կազմը ինքնուրույն է որոշել, որ Հանրային հեռուստաընկերությունը պետք է հեռարձակի Բելառուսի նախագահի հարցազրույցը մեկ այլ թիվիի, իսկ Ջերմուկում տեղի ունեցող իրադարձությունների մասին լռի։
     Պետրոս Ղազարյան, դու հիմա լրատվականի տնօրե՞նն ես։ Իսկ Արա Շիրինյանը ոչ մի կապ չունի՞ լուրերի բովանդակության ու քաղաքականության հետ։

Հ.Գ. Ի դեպ, սարսափելի ձանձրալի էր նայել Հ1-ի լուրերը։ 80%-ը պաշտոնական լրահոս, երկու ինքնուրույն նյութ մարզերից և մեկ գովազդային նյութ՝ Իմ քայլը հիմնադրամի մասին։ Հաջորդ անգամ եթե նայեմ էլ, ապա կրկին մշտադիտարկելու նպատակով միայն»:

2988 | 0
Facebook