Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ալեն Սիմոնյանը ձեռք է բերել 320 հազար դոլարանոց բնակարան ու 90-130 հազար դոլարանոց մեքենա». Ն. Մանթաշյան

23:35, ուրբաթ, 07 օգոստոսի, 2020 թ.
«Ալեն Սիմոնյանը ձեռք է բերել 320 հազար դոլարանոց բնակարան ու 90-130 հազար դոլարանոց մեքենա». Ն. Մանթաշյան

«Այլընտրանք» ՀԿ համահիմնադիր Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, ինչպես գիտենք, Եկմալյան 1/1 հասցեում ձեռք է բերել նոր բնակարան, որի համար վճարել է 320 հազար դոլար: Քիչ առաջ ստացա տեղեկատվություն, որ հուզառատ Ալենը ձեռք է բերել նաև նոր Ռենջ Ռովեռ ավտոմեքենա (նկարում պատկերվածը), որի շուկայական արժեքը տատանվում է 90-130 հազար դոլար:
     Շնորհավորում եմ Ալենին և ցանկանում նորանոր հաջողություններ:
     Այո, Ալենը ականջալուր եղավ վարչապետի կոչին և հաղթահարեց իր գլխի աղքատությունը:
     Իսկ, եթե լուրջ, ապա հարստահարված և պանդեմիայի մեջ օրեցօր թաղվող տնտեսությամբ երկրում, երբ քաղաքացին հացի խնդիր ունի, նման ճոխ կյանքն անբարոյականություն է:
     Նիկոլի ասած այն միտքը, որ համավարակը նոր հնարավորություններ է ստեղծում, փաստորեն ճիշտ էր, սակայն այդ հնարավորությունը միայն Ալենանմանների համար է»:

16914 | 3
Facebook