Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Էրդողանի «Մարգարիտա Սիմոնյանը» վերստին սպառնացել է ՀՀ-ին». Հայկ Գաբրիելյան

15:05, շաբաթ, 08 օգոստոսի, 2020 թ.
«Էրդողանի «Մարգարիտա Սիմոնյանը» վերստին սպառնացել է ՀՀ-ին». Հայկ Գաբրիելյան

Թուրքագետ Հայկ Գաբրիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Էրդողանի «Մարգարիտա Սիմոնյանը» վերստին սպառնացել է ՀՀ-ին

Պետք է զգոն լինել: Թուրքիայում, այսպես կոչված, «Մեծ Միասնություն» կուսակցության նախագահ Մուսթաֆա Դեսթիջին, ով սերտ հարաբերությունների, որոշակի պլանում անգամ դաշինքի մեջ է Էրդողանի, և նաև Գորշ գայլերի քաղաքական թև «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելիի հետ, երկու օր առաջ սպառնալիքներ է հնչեցրել Հայաստանի հասցեին:

Նա մասնավորապես հայտարարել է, որ «Եթե Հայաստանը շարունակի ագրեսիան Թուրքիայի ու Ադրբեջանի նկատմամբ, ապա առաջիկա տարիներին ո՛չ հայ զինվոր կմնա այս տարածաշրջանում, ո՛չ էլ Հայաստան»։ Այս թեմայով մեկնաբանություն եմ տվել Առաջին լրատվականին, կհրապարակվի կիրակի։

Դեսթիջին երևի «տեղյակ չէ» Թուրքիայի ու Ադրբեջանի միջև 2010թ․ օգոստոսի 16-ի ռազմական փոխօգնության պայմանագրից, որի 2-րդ հոդվածի համաձայն՝ Թուրքիան պարտավոր է իր բոլոր հնարավորություններով օգնության հասնել Ադրբեջանին, եթե նա ենթարկվել է ԱԳՐԵՍԻԱՅԻ։

Այսինքն` Տավուշյան թեժացման օրերին Թուրքիայի տեսանկյունից կար Հայաստանի դեմ պատերազմ սկսելու ԻՐԱՎԱԿԱՆ ՀԵՆՔ։ Հետաքրքիր է, թե ինչու Թուրքիան բաց թողեց իր համար հրաշալի այդ առիթը։

Էրդողանի այս «Մարգարիտա Սիմոնյանը»՝ Մուսթաֆա Դեսթիջին, ով նմանատիպ հայտարարությամբ հանդես էր եկել նաև Տավուշյան թեժացման օրերին, թերևս, սկսել է մեր թեմայով ասել այն, ինչը Էրդողանը (թուրքական իշխանությունները) նպատակահարմար չեն համարում ասել պաշտոնական մակարդակով։

Ընդհանուր առմամբ Դեսթիջիի այս հայտարարությունն ինձ համար վկայում է, որ ճիշտ ուղու վրա եմ, երբ ասում եմ, որ Տավուշյան թեժացումը լրջորեն խաթարել է ոչ միայն Իլհամ Ալիևի, այլև՝ Էրդողանի իմիջը, հեղինակությունը։ Դեսթիջիի այս հայտարարությունից գալիս է աբիժնիկության հոտ (կներեք, այլ հարմար բառ մտքովս չանցավ)։ Իսկ դա այնքան էլ լավ չէ, հետագայում մեզնից վրեժխնդրության փորձի հոտ եմ առնում։

Տավուշյան թեժացումից հետո Թուրքիան ու Ադրբեջանը սկսեցին համատեղ զորավարժություններ, որոնց օդային փուլը դեռ շարունակվում է, շատերդ, թերևս, տեղյակ եք, որ ես այդ զորավարժությունների անցկացման ԹԻՎ ՄԵԿ ՀԻՄՔ եմ համարում Էրդողանի ու Ալիևի սասանված հեղինակության մասնակի վերականգնման փորձը։

Թերևս պատահական չէ, որ թե՛ թուրքական, թե՛ ադրբեջանական կողմը շարունակ հայտարարում են, թե դրանք ՊԼԱՆԱՅԻՆ զորավարժություններ են, այսինքն` ծրագրվել են վաղուց։ Այլ կերպ ասած՝ ցանկանում են համոզել, որ դրանց անցկացման որոշումը իբր չի կայացվել Տավուշյան թեժացման արդյունքներով»:

5257 | 3
Facebook