Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 30 սեպտեմբերի, 2020 թ.

Հարցազրույցներ

««Լիդիան»-ն Ավինյանի սրտի կազմակերպությունն է». Նինա Կարապետյանց

22:45, ուրբաթ, 07 օգոստոսի, 2020 թ.
««Լիդիան»-ն Ավինյանի սրտի կազմակերպությունն է». Նինա Կարապետյանց

Iրավապաշտպան Նինա Կարապետյանցը «Ֆակտոր»-ի եթերում նշել է, որ Ամուլսարի հարցում իշխանությունների լռությունը վտանգավոր է:

«Ենթադրում եմ՝ իշխանություններին լռելու հրահանգ է տրվել։ Իրենց լռելը շատ վտանգավոր է»,- ասել է նա:

Հարցին, թե որտեղի՞ց է լռելու հրահանգը, իրավապաշտպանն ասել է. «Դե կարծում եմ՝ հակառակ կողմը, այսպես ասած, ավելի վերևից է բռնել։ Ենթադրում եմ՝ առաջին հերթին «դուրս է գալիս» վարչապետի, փոխվարչապետի վրա։ Հատկապես, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ակնհայտորեն հանդես է գալիս որպես «Լիդիան»-ի փաստաբան, ջատագով։ «Լիդիան»-ն իր սրտի կազմակերպությունն է, ինքը պատրաստ է ամեն գնով արդարացնել ցանկացած գործողություն։ Վարչապետի դեպքում․․․ հիմա քննադատողները կասեն՝ հա, Ստալինը ոչինչ չգիտեր, ինչ անում էին՝ ներքևից էին անում։ Ես մինչև վերջ հույս եմ փայփայում, որ վարչապետը կօգտվի այն շանսից, որ իրեն ընձեռում են։ Թող ինչ-որ մի բան ասեն։ Ես կարծում եմ, որ քաղաքական որոշում է կայացվել․ վարչապետ, փոխվարչապետ, կուսակցական որոշում է կայացվել, և դա պարտադրվում է խմբակցությանը։ Բայց Ազգային ժողովն առանձին կառույց է։ Մենք դուրս էինք եկել փողոց՝ դրա դեմ պայքարելու։ Նախկինում Կառավարությունը և Ազգային ժողովն իրար հետ էին։ Եթե հիշում եք՝ անցյալ տարվա օգոստոսին Ավինյանն ասում էր՝ կտեսնեք, մինչև սեպտեմբերի 11-ը «Լիդիան»-ը կմտնի դատարան, պետությունը միլիարդավոր դոլարների վնաս կկրի։ Պարո՛ն Ավինյան, ո՞ւր է այդ մտնելը»:

Մանրամասները՝ տեսանյութում:

««Լիդիան»-ն Ավինյանի սրտի կազմակերպությունն է». Նինա Կարապետյանց
| | |
2493 | 0
Facebook
COMMENT.am