Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ՌԴ իրավապահների կողմից հետախուզվող գործարարը հայտնաբերվել և ձերբակալվել է

20:10, ուրբաթ, 07 օգոստոսի, 2020 թ.
ՌԴ իրավապահների կողմից հետախուզվող գործարարը հայտնաբերվել և ձերբակալվել է

ՔՈԳ վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի, ինչպես և ոստիկանության Արմավաիրի մարզային վարչության Վաղարշապատի բաժնի ծառայողները օգոստոսի 6-ին Էջմիածնում հայտնաբերեցին 57-ամյա մի տղամարդու։ Այս մասին հայտնում են Ոստիկանության լրատվական ծառայությունից:

Ռուսաստանում գործող խոշոր ընկերության հիմնադիրն ու գլխավոր տնօրենը 2019 թվականից Ռուսաստանի իրավապահների կողմից հետախուզվում էր առանձնապես խոշոր չափերով՝ 1 միլիարդ 995 միլիոն 430 հազար ռուբլուց ավելի հարկերի և տուրքերի վճարումից խուսափելու մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։

ՌԴ իրավապահների կողմից հետախուզվող գործարարը հայտնաբերվել և ձերբակալվել է
4124 | 0
Facebook