Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մեկնարկում են ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական առաջնությունները

20:45, ուրբաթ, 07 օգոստոսի, 2020 թ.
Մեկնարկում են ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական առաջնությունները

Տևական ընդմիջումից հետո անցկացվում են համապետական առաջնություններ։ Ներկայացնում ենք ըմբշամարտի հանրապետական ֆեդերացիայի հայտարարությունը․ «Հարգելի մարզասերներ, մեկնարկում են Հայաստանի երիտասարդական առաջնությունները։ Օգոստոսի 7-ին, մրցագորգ դուրս կգան ազատ ոճայինները։ Առաջնությանը մասնակցելու է 60 ըմբիշ՝ Հայասստանի բոլոր մարզերից և Արցախից։ Հարկ ենք համարում նշել, որ Պարետատան բոլոր կանոնները խստորեն պահպանվում են։ Բոլոր մասնակիցնրը, մարզիչները, տեխնիկական և բժշկական անձնակազմը թեստավորվել են։ Առաջնությունն անցկացվելու է ՓԱԿ դռների հետևում։ Թույլ ՉԻ տրվելու ո՛չ երկրպագուների, ո՛չ լրագրողների մուտքը։ Առաջնությունը խստորեն վերահսկվելու է։ Առաջնության անցկացումը օրհասական անհրաժեշտություն է, քանի որ պետք է ձևավորվեն Հայաստանի հավաքականները՝ հետագա մրցումների և ուսումնամարզական հավաքներ անցկացնելու համար»:

5961 | 0
Facebook