Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Կտեղափոխվեն նաև Ամուլսարի պահապանների տնակները

18:45, ուրբաթ, 07 օգոստոսի, 2020 թ.
Կտեղափոխվեն նաև Ամուլսարի պահապանների տնակները

Վայոց Ձորի ոստիկանապետ Գևորգ Ազիզյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ «Լիդիան»-ի վագոն-տնակները տեղափոխելուց հետո կտեղափոխվեն նաև Ամուլսարի պահապանների վագոն-տնակները:

Ամուլսարի պահապաններից Շիրակ Բունիաթյանն էլ լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ իրենք դեմ չեն, որպեսզի իրենց տնակներն էլ տեղափոխվեն:

«Նորմալ ա, եկեք չմոռանանք, որ մինչև այս վագոն-տնակները մենք այստեղ 6-7 ամիս իրականացրել ենք մեր ակցիաները, մենք ունենք մեքենաներ. օրենքով նախատեսված կարգով կանենք մեր ակցիաները»,- ասաց Բունիաթյանը:

Նա հայտնեց, որ դեռևս պլանավորված քայլեր չկան հետագա անելիքների վերաբերյալ. «Մեր առաջին պահանջը կատարվեց, ժողովրդի մոտ եթե նորից այլ պահանջ ձևավորվի` խաղաղ ակցիա իրականացնելու, կորոշենք, կանենք, էս պահին ուրիշ տեղեկություններ չունեմ ուղղակի»,- ասաց նա:

2414 | 0
Facebook