Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ցուկերբերգի կարողությունը գերազանցել է 100 մլրդ դոլարը

16:15, ուրբաթ, 07 օգոստոսի, 2020 թ.
Ցուկերբերգի կարողությունը գերազանցել է 100 մլրդ դոլարը

Facebook սոցիալական ցանցի հիմնադիր 36-ամյա Մարկ Ցուկերբերգի կարողությունն առաջին անգամ գերազանցել է 100 միլիարդ դոլարը՝ ավելանալով Reels ծառայության մեկնարկից հետո, փոխանցում է Bloomberg-ը: Բացի Ցուկերբերգից, ըստ Bloomberg-ի, աշխարհում միայն երկու մարդ ունեն ավելի քան 100 միլիարդ դոլար կարողություն՝ Amazon առևտրային ինտերնետ-ընկերության հիմնադիր տնօրեն Ջեֆ Բեզոսը (190 միլիարդ դոլար) և Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը (120 միլիարդ դոլար): Ցուկերբերգի կարողության հիմնական աղբյուրը Facebook սոցցանցի 13% բաժնետոմսերն են։ Նախօերին Facebook կորպորացիան հայտարարել էր ամբողջ աշխարհում Instagram Reels հարթակի գործարկման մասին, որը կհանդիսանա չինական TikTok հավելվածի մրցակիցը։

7816 | 0
Facebook