Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսաստանում մեկ օրում գրանցվել է վարակի 5241 նոր դեպք

13:20, ուրբաթ, 07 օգոստոսի, 2020 թ.
Ռուսաստանում մեկ օրում գրանցվել է վարակի 5241 նոր դեպք

Ռուսաստանի 84 շրջաններում կորոնավիրուսով վարակման նոր՝ 5 241 դեպք է հաստատվել, մահացել է 119 մարդ (նախօրեին՝ 116): Այս մասին հայտնել է կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբը, գրում է Интерфакс-ը։ Հաստատված դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 877 135 մարդ, ապաքինվել է 683 592 բուժառու (նախօրեին՝ 7 235), մահացել է 14 725 մարդ: Նոր դեպքերի մեծ մասը հաստատվել է Մոսկվայում՝ 686 դեպք, COVID-19-ի ևս 180 նոր դեպք է արձանագրվել Սվերդլովսկի մարզում, Մերձմոսկվայում՝ 158, Խանտի-Մանսիական ինքնավար տարածքում՝ 143, Սանկտ Պետերբուրգում՝ 157։

4769 | 0
Facebook