Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ում ևս մեկ չինական հավելված ճանաչվել է որպես սպառնալիք․ այն կփակվի 45 օր հետո

13:45, ուրբաթ, 07 օգոստոսի, 2020 թ.
ԱՄՆ-ում ևս մեկ չինական հավելված ճանաչվել է որպես սպառնալիք․ այն կփակվի 45 օր հետո

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, բացի TikTok սոցիալական ցանցից, որպես սպառնալիք է ճանաչել չինական մեկ այլ հանրաճանաչ բջջային հավելված՝ WeChat-ը, որը պատկանում է Tencent Holdings-ին: Այս մասին ասված է Սպիտակ տան կողմից հրապարակված հրամանագրում: ԱՄՆ տարածքում չինական WeChat բջջային հավելվածի հետ կապված բոլոր գործարքները 45 օր անց արգելվելու են։ Թրամփը մտավախություն է հայտնել, որ հավելվածը չինական իշխանություններին անհրաժեշտ են ամերիկյան քաղաքացիներից անձնական տվյալներ հավաքագրելու համար, որոնք հետագայում հնարավոր է օգտագործվեն ԱՄՆ կառավարության դեմ։

Ավելի վաղ, TikTok հավելվածը ճանաչվել էր որպես ԱՄՆ ազգային անվտանգության, տնտեսության ու քաղաքականության համար սպառնալիք, որը պատկանում է չինական ByteDance ընկերությանը։

8264 | 0
Facebook