Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 23 սեպտեմբերի, 2020 թ.

Թերթերի տեսություն

Հայաստանում, նախորդ տարվա համեմատ, այս տարվա 6 ամիսներին ծնվածների թիվը պակասել է. «Ժողովուրդ»

09:10, ուրբաթ, 07 օգոստոսի, 2020 թ.
Հայաստանում, նախորդ տարվա համեմատ, այս տարվա 6 ամիսներին ծնվածների թիվը պակասել է. «Ժողովուրդ»

«Հայաստանում այս տարվա վեց ամիսներին ծնվածների թիվը պակասել է: Ըստ այդմ` անցած տարվա հունվար-հունիսին արձանագրվել է 15 հազար 893 ծնված:

Նշենք, որ 2018 թվականից սկսած` ՀՀ-ում ծնվածների թվի նվազման միտումը շարունակվել է. 2018 թվականի հունվար-հունիսին ծնվածների թիվը կազմել է 16 հազար 261, 2019-ի հունվար-հունիսին` 16 հազար 21, իսկ, ահա, այս տարվա վեց ամիսներին` 15 հազար 893:

Ըստ Վիճակագրական կոմիտեի` այս տարվա հունվար-հունիսին հղիության հետ կապված բարդություններից, ծննդյան և հետծննդյան ժամանակահատվածում գրանցվել է մայրական մահացության 1 դեպք: Սրան զուգահեռ նկատենք, որ մահացածների թիվն է ավելացել: Պաշտոնա­պես նույն ժամանակաշրջանում արձանագրվել է մահացության 14 հազար 417 դեպք:

Նկատենք, որ նախորդ տարվա հունվար-հունիսին մահա­ցածների թիվը կազմել է 13 հազար 724, իսկ 2018-ին արձանագրվել է մահվան 13 հազար 218 դեպք: Մյուս կողմից` հանրապետությունում 2020 թ. հունվար-հունիսին գրանցված 1000 ամուսնություններից արձանագրվել է ամուսնալուծության 284 դեպք նախորդ տարվա նույն ժամանակահատ­վածի արձանագրված 242 դեպքի համեմատ»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

| | |
1670 | 0
Facebook
COMMENT.am