Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ամուլսարում բերման ենթարկվածներին իրավաբանական օգնություն տրամադրելու համար ձևավորվել է փաստաբանների խումբ

20:55, հինգշաբթի, 06 օգոստոսի, 2020 թ.
Ամուլսարում բերման ենթարկվածներին իրավաբանական օգնություն տրամադրելու համար ձևավորվել է փաստաբանների խումբ

ՀՀ Փաստաբանների պալատը տեղեկացնում է. «Ասօր Ամուլսարի հանքի շահագործման դեմ բողոքի ակցիա իրականացնելու հետևանքով բերման ենթարկված քաղաքացիներին առաջին իրավաբանական անվճար օգնություն տրամադրելու նպատակով ՀՀ փաստաբանների պալատում ձևավորվել է փաստաբանների խումբ:

Բերման ենթարկվածները խմբի փաստաբանների հետ կապ հաստատելու համար կարող են դիմել փաստաբան Գևորգ Մկրտչյանին:

Արագ արձագանքման հեռախոսահամար՝ (077) 007792»:

2318 | 0
Facebook