Խնդրում ենք սպասել...

Համացանց

Պարզաբանում՝ «Վանաձոր-Քիմպրոմ» ՓԲԸ-ի տարածքում առկա քիմիական նյութերի մասին

17:15, հինգշաբթի, 06 օգոստոսի, 2020 թ.
Պարզաբանում՝ «Վանաձոր-Քիմպրոմ» ՓԲԸ-ի տարածքում առկա քիմիական նյութերի մասին

Լոռու մարզպետարանը հայտարարություն է տարածել. «Հաշվի առնելով «Վանաձոր-Քիմպրոմ» ՓԲԸ-ի տարածքում առկա քիմիական նյութերի մասին շրջանառվող ակտիվ քննարկումներն ու բնակիչների մտահոգությունները, ներկայացնում ենք «Վանաձոր-Քիմպրոմ» ՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Կարեն Ասատրյանի կողմից տրամադրված պարզաբանումն այն մասին, որ աճուրդային գործընթացում հնարավոր է եղել գրեթե ամբողջությամբ օտարել տարածքում առկա ամոնիակն ու ծծմբական թթուն:

Այսօր Լոռու մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը խնդրի հետ կապված քննարկում է ունեցել Կ. Ասատրյանի, ԱԻՆ Լոռու մարզային փրկարարական վարչության պետի տեղակալ Լևոն Դալլաքյանի հետ: Վերջինս տեղեկացրել է, որ րոպեներ առաջ ավարտել են վարչության, ընկերության ու ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական ու հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ներկայացուցիչների հետ համատեղ «Վանաձոր-Քիմպրոմ» ՓԲԸ-ի տարածքում իրականացված ուսումնասիրությունը»:

3109 | 0
Facebook