Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մակրոնը ժամանել է Բեյրութ և այցելել պայթյունի վայրը

17:05, հինգշաբթի, 06 օգոստոսի, 2020 թ.
Մակրոնը ժամանել է Բեյրութ և այցելել պայթյունի վայրը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն արդեն ժամանել է Բեյրութ և այցելել պայթյունի վայրը, հայտնում է ֆրանսիական հեռուստատեսությունը:

Մասնավորապես, Մակրոնը հանդիպել է դեպքի վայրում արդեն աշխատող ֆրանսիացի փրկարարների հետ: Մակրոնի զրուցակիցները նրան վստահեցրել են, որ պատրաստ են անհրաժեշտության դեպքում մնալ Բեյրութում: Մակրոնը նշել է Լիբանանին միջազգային օգնության տրամադրումը համակարգելու անհրաժեշտության մասին։ Բացի այդ, նա հիշեցրել է Լիբանանի իշխանություններին, որ պայթյունից առաջ էլ երկրում իրավիճակը շատ ծանր է եղել: «Եվ առանց այս պայթյունի, ճգնաժամն այստեղ դժվար է, թե՛ քաղաքական, թե՛ բարոյապես, թե՛ տնտեսապես, թե՛ ֆինանսական առումով»,- ասել է Մակրոնը:

Նրա կարծիքով՝ առանց լուրջ բարեփոխումների Լիբանանը «կգնա անկման»:

Մակրոնը ժամանել է Բեյրութ և այցելել պայթյունի վայրը
9407 | 0
Facebook