Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Վրաստանի կառավարությունը կվճարի քաղաքացիների նոյեմբերից փետրվար ամիսների կոմունալները

16:40, հինգշաբթի, 06 օգոստոսի, 2020 թ.
Վրաստանի կառավարությունը կվճարի քաղաքացիների նոյեմբերից փետրվար ամիսների կոմունալները

Վրաստանի վարչապետն այսօր կայացած կառավարության նիստումում հայտարարել է, որ իշխանությունները պատրաստվում են վճարել կոմունալ ծառայությունների համար քաղաքացիների փոխարեն նոյեմբերից մինչև փետրվար ամիսները, գրում է Грузия Online կայքը։ «Որպեսզի փոխհատուցեն եկամուտները նվազած կամ աշխատանք կորցրած քաղաքացիներին, կառավարությունը որոշել է կոմունալ ծառայությունների վճարման աջակցության ծրագիրը շարունակել ևս 4 ամիս։ Աջակցությունը լինելու է նույն չափով, ինչ նախկինում, կվաճարի 200 կվտ/ժ էլեկտրաէներգիայի, 200 խ/մ գազի համար։ Համեմատաբար ապահովված քաղաքացիները հնարավորություն կունենան հրաժարվել աջակցությունից»,- հայտարարել է Վրաստանի վարչապետը։

8011 | 0
Facebook