Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց

15:15, հինգշաբթի, 06 օգոստոսի, 2020 թ.
Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց։ Նիստին չէին ներկայացել ամբաստանյալներ Սերժ Սարգսյանը և Գևորգ Հարությունյանը:

Սերժ Սարգսյանի փաստաբան Ամրամ Մակինյանը դատարանին ուղղված դիմումի միջոցով հայտնել էր, որ հանձնել է կորոնավիրուսի թեստ և չի կարող ներկայանալ դատական նիստին: Դիմումի միջոցով փաստաբանը միջնորդել էր նաև հետաձգել դատական նիստը՝ նկատի ունենալով համավարակի աճի ցուցանիշները: Դատավորը, սակայն, նշեց, որ համաձայն չէ միջնորդության հետ, քանի որ համավարակի տեմպերը նվազում են:
     Դատավոր Վահե Միսակյանը անհարգելի համարեց Սերժ Սարգսյանի բացակայությունը և հետաձգեց դատական նիստը։

Հաջորդ նիստը կկայանա սեպտեմբերի 3-ին, ժամը15:00-ին:

2488 | 0
Facebook