Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կիպրոսը ոչնչացրել է հինգ տարի առաջ առգրավված 8,3 տոննա ամոնիումի նիտրատը

14:20, հինգշաբթի, 06 օգոստոսի, 2020 թ.
Կիպրոսը ոչնչացրել է հինգ տարի առաջ առգրավված 8,3 տոննա ամոնիումի նիտրատը

Կիպրոսում ոչնչացվել է 2015-ին հատուկ գործողության ժամանակ առգրավված 8,3 տոննա ամոնիումի նիտրատը։ Այս մասին հայտարարել է երկրի ոստիկանության խոսնակ Քրիստոս Անդրեուն, գրում է ТАСС-ը։ Ամոնիումի նիտրատն առգրավվել էր հնարավոր ահաբեկչական հարձակումը կանխելու գործողության ժամանակ, այն ոչնչացվել է հատուկ պոլիգոնում: Նշվում է, որ ամոնիումի նիտրատը նախատեսվում էր օգտագործվել Նիկոսիայում Իսրայելի դեսպանատան վրա ահաբեկչական հարձակման կազմակերպման ժամանակ։

6820 | 0
Facebook