Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Հայաստան վերադարձած ոչ մի հայ առանց կեցության վայրի չպիտի մնա». Զարեհ Սինանյան

12:35, հինգշաբթի, 06 օգոստոսի, 2020 թ.
«Հայաստան վերադարձած ոչ մի հայ առանց կեցության վայրի չպիտի մնա». Զարեհ Սինանյան

Սփյուռքի գլխավոր գործերի հանձնակատար Զարեհ Սինանյանը շաբաթ օրը կմեկնի Բեյրութ՝ տեղում ծանոթանալու իրավիճակին: Կառավարությունն նիստի ավարտից հետո, լրագրողների հետ ճեպազրույցում վերջինը մանրամասնեց. «Այն հայրենակիցները, ովքեր քաղաքացիություն կամ կացության կարգավիճակ չունեն, պիտի միջոց գտնենք, որ կարողանան հայրենիք գան: Չնայած դա բացարձակ օրինական իրավունք չէ, բայց ցանկացած հայի համար դա բացարձակ բարոյական իրավունք է»,- ընդգծեց Զարեհ Սինանյանը՝ միաժամանակ նկատելով, որ այս պահին Հայաստան գալ ցանկացողների թիվը մեծ է, բայց քանի որ չկա որևէ թվային հաշվարկ, գործը դժվարանում է:

Հարցին, թե ինչպես է կառավարությունը պատրաստվում լուծել Հայաստան վերադարձողների կեցության խնդիրը, Սինանյանը պատասխանեց, որ այդ ուղղությամբ աշխատում են: «Հայաստան վերադարձած ոչ մի հայ առանց կեցության վայրի չպիտի մնա»,-հայտարարեց Սփյուռքի գլխավոր գործերի հանձնակատարը:

2926 | 0
Facebook