Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Տավուշի մարզպետարանին գումար հատկացվեց. Չինարի գյուղի ավերված տունը զրոյից կվերականգնվի

12:20, հինգշաբթի, 06 օգոստոսի, 2020 թ.
Տավուշի մարզպետարանին գումար հատկացվեց. Չինարի գյուղի ավերված տունը զրոյից կվերականգնվի

Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց գումար հատկացնել Տավուշի մարզպետարանին:

Նման առաջարկությամբ հանդես եկավ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ նշելով, որ հրետակոծությունից տուժած սահմանամերձ գյուղերի վնասը վերականգնելու համար, նախնական գնահատականով, անհրաժեշտ է 302 միլիոն 618 հազար դրամ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ հուլիսյան դեպքերից հետո պիտի աջակցեն սահմանապահ գյուղերին.

«Չինարի գյուղի այն բնակելի տունը, որն ավերվել է, այդ տունը զրոյից կվերականգնեն, իսկ Ներքին Կարմիրաղբյուր գյուղում ավերված տներից մեկի տեղը պուրակ կհիմնեն, քանի որ այնտեղ մարդ չի ապրում»,- ասաց նա:

2061 | 0
Facebook