Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Հոգեկան առողջության կենտրոններից մեկում 25 դրական դեպք ենք հայտնաբերել». նախարար

11:38, հինգշաբթի, 06 օգոստոսի, 2020 թ.
«Հոգեկան առողջության կենտրոններից մեկում 25 դրական դեպք ենք հայտնաբերել». նախարար

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կառավարության նիստի ժամանակ անդրադարձավ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակին։ «Մենք ունենք որոշակի վստահություն, որ դեպքերի հայտնաբերելիությունը բարձրացել է: Մենք այս առումով մարտավարութան որոշակի փոփոխության հնարավորություն ենք ստացել և եթե նախկինում հոսքերը մեծ էր, հիմա Առողջապահության նախարարությունն ավելի նախաձեռնող կլինի և ռիսկային տեղեր, խմբեր, գործարաններ սեփական նախաձեռնությամբ կգնա և ախտորոշում կիրականացնեն և սա հնարավորություն կտա ինչ-որ ձևով հաղթահարել համաճարակը»,- ասաց նա:

Վարչապետը նշեց, որ ծայրահեղ ծանր վիճակում են գտնվում 68 բուժառու, ծանր վիճակում՝ 300 բուժառու, իսկ ամենապիկը ծայրահեղ ծանրերի եղել է 178: «Թվերը նվազել են, բայց մեր վերլուծությունը ցույց է տալիս, որ նման անկում կարողացել ենք արձանագրել հիմնականում դիմակի պարտադիր կրման կանոնները ներդնելու շնորհիվ և մեր ուղերձը հստակ է, որ հակահամաճարակային կանոնները պետք է խստագույնս պահպանվեն»,- ասաց վարչապետը: Առողջապահության նախարարը նշեց, որ մի քանի օրվա մեջ հոգեկան առողջության կենտրոններից մեկում միանգամից 350 հոգու և 25 դրական դեպք են հայտնաբերել, որոնք որևէ գանգատ չեն ունեցել:

2681 | 1
Facebook