Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 01 հոկտեմբերի, 2020 թ.

Միջազգային

Զոհված բեյրութահայերի թիվն աճում է. նրանց մեծ մասի անունները հայտնի են

22:30, չորեքշաբթի, 05 օգոստոսի, 2020 թ.
Զոհված բեյրութահայերի թիվն աճում է. նրանց մեծ մասի անունները հայտնի են

Ըստ «Արևելքի» լիբանանյան աղբյուրների, Բեյրութի նավահանգստի պայթյունին զոհ է գնացել 11 հայ, 250–նն էլ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել: Նրանք եղել են Լիբանանի զանազան շրջանների բնակիչներ, սակայն պայթյունի պահին եղել են քաղաքի կենտրոնում, որը շատ մոտ է ծովափին:

Հայ զոհերի մեծ մասի անուններն արդեն հայտնի են.

Նազար Նաջարյան, Ջեսիկա Բեզջյան, Դելիա Փափազյան, Ժակ Բարամագյան, Անահիտ Բերբերյան, Լիզա Գավուքջեան-Գոզուբոյուկյան, Վարուժան Թոսունյան, Գայա Ֆոտուլյան, Սարգիս Թեքիրյան: Մյուս զոհերի անունները դեռևս հայտնի չեն: Կան նաև անհետ կորած հայեր:

| | |
3929 | 0
Facebook
COMMENT.am