Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 01 հոկտեմբերի, 2020 թ.

Իրադարձություններ

Ապամոնտաժման աշխատանքներ՝ Սևանի ափին

20:00, չորեքշաբթի, 05 օգոստոսի, 2020 թ.
Ապամոնտաժման աշխատանքներ՝ Սևանի ափին

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի կարգադրությամբ և «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Խլոյանի հանձնարարականով ՊՈԱԿ-ի աշխատակիցների և «Սպիտակ Շորժա» (White Shorja) հանգստի գոտու տնտեսավարողի համատեղ միջոցներով օգոստոսի 5-ի վաղ առավոտից ընթանում են ապօրինի տաղավարների ապամոնտաժման աշխատանքները:

Այս մասին տեղեկացնում են «Սևան» ազգային պարկից: ««Սպիտակ Շորժա» հանգստի գոտում տեղադրված ապօրինի տաղավարներն ու ժամանցի ենթակառուցվածքներն ապամոնտաժվում են: Աշխատանքներն ամենասեղմ ժամկետում կիրականացվեն, ինչի մասին պարբերաբար կլուսաբանվի»,- նշում են ազգային պարկից:

| | |
2562 | 0
Facebook
COMMENT.am