Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 30 սեպտեմբերի, 2020 թ.

Համացանց

«Ես սա ո՞նց հասկանամ». Կարինե Հարությունյան

18:15, չորեքշաբթի, 05 օգոստոսի, 2020 թ.
«Ես սա ո՞նց հասկանամ». Կարինե Հարությունյան

Լրագրող Կարինե Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ես ուղղակի զարմանում եմ, որ բացարձակապես ոչ բանուկ հատվածում մարդուն կարող է ոստիկանը կանգնեցնել իջեցրած դիմակի համար, տուգանել՝ հաշվի չառնելով անգամ մարդու էդ պահի վիճակը, ու ինքը մեքենա նստելուց հետո իր դիմակն իջեցնել՝ իր գործն ավարտած համարելով, բայց նույն երկրորդ զանգվածում օրեր շարունակ տարբեր ժամերի առանց դիմակի, դիմակն իջեցրած, դիմակը մինչև քիթը մարդկանց, հեռախոսով խոսող մսավաճառին, որը խոսելուց հետո նույն ձեռքով՝ առանց ձեռնոցի միսը սառնարանից վերցնում-դնում է կշեռքին, մրգավաճառին, որն իր խանութում հանգիստ իր առևտուրն է անում՝ էլի առանց դիմակի, և վերջապես թաղապետարանի աշխատակցին, որի դիմակն էլ միայն որպես բերանի կապիչ է ծառայում իր աշխատասենյակում, ուր օրվա բոլոր ժամերին քաղաքացիների ելումուտ կա, ոչ մի ոստիկան չի տեսնում, արձանագրություն չի կազմում, չի հորդորում դիմակ դնել: Ես սա ո՞նց հասկանամ: Նախորդ գրառմանս հերոսից՝ հիշատակածս ոստիկանից, որը ներկայացավ Մոսինյան Սուրեն անունով, ձեն-ձուն կա՞, նրան որևէ մեկը տուգանե՞լ է, գուցե ոստիկանն արտոնյալ խավի՞ց է: Սա էլ՝ նախորդ գրառմանս հղումը»:

| | |
4016 | 0
Facebook
COMMENT.am